Վրաստանում առաջարկել են կանանց բանակ զորակոչել
Վրաստանի բնակչուհի Իրինա Բարբակաձեն Վրաստանի խորհրդարանին առաջարկել է կանանց համար զինվորական ծառայությունը պարտադիր դարձնել: Այս մասին գրում է Newsgeorgia.ge-ն:
Նշվում է, որ օրենսդրական այդ նախաձեռնությունն արդեն ներկայացվել է խորհրդարան և պաշտոնապես գրանցվել է հունվարի 30-ին։
Բնակչուհին իր օրինագիծը կազմել է՝ հիմնվելով «Գենդերային հավասարության» օրենքի հիմնական սկզբունքների և դրույթների վրա։