Ահաբեկչություն՝ Պակիստանում. կան վիրավորներ
Առնվազն 2 ոստիկան է վիրավորվել Պակիստանում ոստիկանության բաժանմունքի վրա մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Dawn-ին:
Նշվում է, որ ահաբեկչությունն իրականացվել է Բանու շրջանում, որը գտնվում է Պակիստանի հյուսիս-արևմտյան մասում: Անհայտ անձն ականապատ ավտոմեքենայով հարվածել է ոստիկանության բաժանմունքի դարպասներին, ինչի հետևանքով՝ անցակետում գտնվող 2 ոստիկանները վիրավորվել են, իսկ ահաբեկիչը՝ մահացել:
Դեռևս Պակիստանում գործող ահաբեկչական որևէ խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: