«Փարավոնին» մրցակից կհայտնվի
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «թիմը» վերջնական որոշում է կայացրել «Զվարթնոց» օդանավակայանին հարող տարածքում զվարճանքների մեծ համալիր կառուցել, որի կազմում լինելու է նաեւ խաղատուն: Ներկայումս Երևանի մերձակայքում գործող միակ խաղատունը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոնն» է, որը ըստ էության գրավել է խաղատնային բիզնեսի ողջ շուկան ու հսկայական շահույթներ է ապահովում սեփականատիրոջը:
Օդանավակայանի մերձակայքում կառուցվելիք խաղատունը առաջին հերթին հարվածելու է հենց «Փարավոնին» ու զրկելու է նրան գրեթե մենաշնորհ ունեցող կարգավիճակից: Փորձը ցույց է տալիս, որ Էռնեկյանը որևէ բիզնես հիմնադրելիս առաջնորդվում է ամենաբարձր ստանդարտներով, և միևնույն դաշտում նրա հետ մրցելու համար անհրաժեշտ են ավելի բարձր ստանդարտներ, ինչին Ծառուկյանը դժվար թե կարողանա հասնել երբևէ:
Դժվար է պնդել, իհարկե, թե նման որոշում Էռնեկյանը կայացրել է ինչ-որ քաղաքական դրդապատճառներով, բայց որ ծրագիրը իրականացնելու դեպքում նմանատիպ հետևանքներ կլինեն, թերևս կասկածից վեր է»:
Մանրամասները` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: