Կանադացի թենիսիստը գնդակով հարվածել է դատավորի աչքին (տեսանյութ)
Կանադացի թենիսիստ Դենիս Շապովալովին որակազրկել են այն բանի համար, որ նա պատահաբար գնդակով հարվածել է խաղի դատավորի դեմքին: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Դեպքը տեղի է ունեցել բրիտանացի սպորտսմեն Քայլի Էդմունդի և կանադացի Շապովալի միջև մրցախաղի ժամանակ:
Գնդակը դիպել է դատավորի աչքին: Արդյունքում, կանադացին տեխնիկական պարտություն է կրել: