Առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
Փետրվարի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Տնօրենը հայտնել է, որ առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 9-ից կնկատվի փոփոխական ամպամածություն, արդեն զգալի բարձրացած ջերմային ֆոնը կպահպանվի: