Արարատ-Երևան ճանապարհին վթարի ենթարկված ավտոբուսի երթուղին պատկանում է Հովիկ Աբրահամյանին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Արարատի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 07։40-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում «Ֆան» մակնիշի 31 64 Լ համարանիշի մարդատար ավտոբուսը դեպի Երևան ընթանալիս բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել։ Վթարի հետևանքով 7 մարդ հոսպիտալացվել է:
Operativ.am-ի ինֆորմացիայով՝ Արարատ-Երևան ճանապարհին վթարի ենթարկված ավտոբուսի երթուղին պատկանում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Վերջինս, այդ երթուղին և մի քանի այլ երթուղիներ սպասարկող մեծ թվով ավտոբուսներ տարիներ առաջ ներկրել է Չինաստանից: Այդ ավտոբուսներն աչքի են ընկնում իրենց անորակությամբ, էժանությամբ և չեն համապատասխանում երթևեկության տարրական նորմերին: