Դևիդ Բեքհեմը հայտնի մոդելի հետ զվարճացել է գիշերային ակումբում
Օրերս «West Hollywood» գիշերային ակումբի հաճախորդները հետաքրքրությամբ հետևել են Դևիդ Բեքհեմին, ով այնտեղ է հայտնվել ոչ թե իր կին Վիկտորյա Բեքհեմի, այլ հանրությանը Մեծ Բրտանիայում շատ լավ հայտնի մոդել Պոպի Դելևինի հետ, ով հայտնի Կառա Դելևինի ավագ քույրն է: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Զուգն ուրախացել է ակումբում մինչև լույս: Դևիդը մի քանի օր առաջ է ժամանել Լոս Անջելես՝ գործերով, որոնք կապ ունեն բիզնեսի հետ, միաժամանակ նաև նրա համար, որպեսզի շփվի իր ընկերոջ՝ սպորտային գործակալ Դևիդ Հարդների հետ, ով Լիվ Թայլերի զուգընկերն է:
Պապարացիների հրապարակած լուսանկարներից երևում է, որ Դևիդ Բեքհեմը հասցրել էր այնքան խմել, որ դժվարությամբ էր կանգնում ոտքի վրա: