Ավստրալացի ֆուտբոլիստը կարմիր քարտ է ստացել նախքան խաղադաշտ դուրս գալը (տեսանյութ)
Ավստրալացի ֆուտբոլիստ, «Melbourne city» ֆուտբոլային ակումբի հարձակվող Թիմ Քեհիլը կարմիր քարտ է ստացել նախքան կհասցներ խաղադաշտ դուրս գալ: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Դեպքը տեղի է ունեցել «Melbourne Victory» ակումբի հետ խաղի ավարտին, երբ 37-ամյա ֆուտբոլիստը պատրաստվում էր խաղադաշտ դուրս գալ որպես փոխարինող: