Ղրիմյան թաթարների առաջնորդը կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Ղրիմյան թաթարների առաջնորդ, Ռադայի պատգամավոր և Ղրիմի շրջափակման կազմակերպիչներից մեկը հանդիսացող Մուստաֆա Ջեմիլևը կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնել, որոնք մտցվել են Ղրիմի միացումից հետո: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Anadolu-ին:
«Բոլոր երկրները պետք է իրենց ներդրումն ունենան Ղրիմի կարգավորման մեջ»,- ասել է գործիչը:
Ջեմիլևի խոսքով՝ վերջին ժամանակներս Ղրիմում մարդու իրավունքների պաշտպանները հետապնդումների են ենթարկվում ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից:
Նա նաև հավելել է, որ միակ ճանապարհը, որը կստիպի Ռուսաստանին թողնել Ղրիմը՝ պատժամիջցների խստացումն է: