Զոզուլյայի դեմ բողոքում են երկրպագուների փոքր մասը. իսպանացի լրագրող
Իսպանական «AS» թերթի լրագրողը մանրամասնել է ուկրաինացի հարձակվող Ռոման Զոզուլյայի և «Ռայո Վալյեկանո» ֆուտբոլային ակումբի արմատական երկրպագուների միջև առաջացած կոնֆլիկտը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Լրագրողը Gazeta.ru-ի հետ զրույցում նշել է, որ համարում է, թե երկրպագուները սխալվում են Զոզուլյայի հարցում, քանի որ «չգիտեն, թե ինչ է կատարվում Մադրիդից 4 հազար կմ այն կողմ»:
«Առհասարակ, «Ռայոյի» երկրպագուները այսպես ագրեսիվ իրենց չեն պահում: Առավել ևս Զոզուլյայի դեմ չեն բողոքում հասարակ երկրպագուները»,- նշել է լրագրողը՝ հավելելով, որ Զոզուլյայի դեմ բողոքում է երկրպագուների փոքր մասը, որը հավատում է, թե Զոզուլյան նացիստ է, ֆաշիստ և ցանկանում են ակումբից դուրս վռնդել: