Ֆրանսիայում ընտրել են 2016թ.-ի ամենագեղեցիկ սուպերքարը
Փարիզի Հաշմանդամների տանը անցնող Միջազգային 32-րդ ավտոփառատոնի ժամանակ ընտրվել է 2016 թվականի աշխարհի ամենգեղեցիկ սուպերքարը։ Այս մասին գրում է Motoe.ru-ն:
Նշվում է, որ ամենագեղեցիկի տիտղոսին արժանացել է «Ferrari GTC4 Lusso» մեքենան: Լավագույնի տիտղոսին արժանանալու պայքարի մեջ եղել են նաև «Bugatti Chiron հիփերքարը, «Aston Martin RB001»-ը, ինչպես նաև «Porsche Panamera»: Մրցանակը հանձնվել է «Ferrari» ընկերության գլխավոր դիզայներ Ֆլավիո Մանցոնիին։
Նշենք, որ «Ferrari GTC4 Lusso»-ն հանրությանն է ներկայացվել էր դեռ անցած տարվա փետրվարին՝ փոխարինելով «Ferrari FF» կուպեին։