Դամասկոսում կրակել են ՌԴ դեսպանատան վրա
Ռուսաստանի դեսպանատունը Սիրիայում՝ Դամասկոսում, փետրվարի երկուսին և երեքին երկու անգամ ականանետների հարվածների է ենթարկվել: Այս մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Կրակը Ջոբար շրջանից է թիրախավորել, որտեղ արդեն ղեկավարում են ահաբեկիչները: Ականներից մեկը դեսպանատան համալիրի տարածքում է ընկել գրասենյակի և բնակելի շենքի միջև՝ դեսպանատան մուտքից 20 մետր հեռավորության վրա: Զոհեր չկան, սակայն նյութական կորուստ է հասցվել»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ԱԳՆ-ում նշել են, որ կրակոցները իրականացվել են ամրապնդվող հրադադարի պայմաններում՝ կրակի դադարեցման պայմանավորվածության ռեժիմը խախտելու և երկրում քաղաքական գործընթացի կարգավորման աշխատանքը խաթարելու նպատակով: