Նոր պատժամիջոցներ՝ Իրանի դեմ
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները՝ կապված Թեհրանի՝ բալիստիկ հրթիռներ ստեղծելու ծրագրի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ամերիկյան ֆինանսների նախարարության կայքի հաղորդագրությանը:
Պատժամիջոցների ցանկում է հայտնվել 13 ֆիզիկական անձ, այդ թվում՝ Իրանի, ԱՄԷ-ի, Չինաստանի, Քուվեյթի և Լիբանանի քաղաքացիներ:
Սահմանափակումների տակ են ընկել 12 ընկերություններ, որոնք հիմնադրվել են Իրանում, Լիբանանում, Չինաստանում և ԱՄԷ-ում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մի շարք հանրապետական պատգամավորներ Կոնգրես օրենքի նախագիծ են ներկայացրել, որը նախատեսում է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: