2016 թ.-ին ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 3200-ով. վիճակագրություն (տեսանյութ)
Այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի Հ/Կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը ներկայացրեց 2015-2016 թթ. վիճակագրական տվյալները, համեմատությունները, ՃՏՊ զոհերի քանակը, պատճառները, տեսախցիկների, արագաչափերի, կանգառների և տուգանքների վճարման հետ կապված խնդիրները:
Նրա սկսեց նախ ԱՊՊԱ ոլորտից, քանի որ ապրիլի 1-ից կլինեն նորություններ և կաշխատի հատուցումների համակարգը, այնուհետև ներկայացրեց վիճակագրությունը:
«1998 թվականից մինչև հիմա այսպիսի արդյունք մենք չենք ունեցել՝ 2015-2016 թվականների համեմատ: Զոհերի թիվը նվազել է 79-ով: Նման արդյունք ոչ մի երկրում չի եղել: Փորձել եմ ինքս վերլուծություն անել և պատկերացրեք չեմ կարողանում ինչ-որ մի բան իմանալ, ոչ էլ ՃՈ-ն է ասում ինչն է պատճառը: 3400 ճանապարհատրանսպորտային պատահարներ է եղել 2015 թվականին, իսկ 2016-ին նվազել է մոտավորապես 3200-ով: Վիրավորների թիվը եղել է 4738 և նվազել 4451-ով»,- ասաց նա:
Նրա պնդմամբ՝ 2015 թվականին զոհերի թիվը հասնում էր 346-ի, որը 2014 թվականի համեմատ 49-ով ավելացել էր, իսկ 2016 թվականին՝ 79-ով նվազել:
Նրա խոսքով՝ 2016 թվականին, ոչ սթափ վիճակում ոչ մի զոհ չունենք:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: