«Facebook»-ն արգելափակել է նացիզմի մեջ մեղադրվող ուկրաինացի ֆուտբոլիստի էջը
«Facebook» սոցիալական ցանցի ներկայացուցիչները որոշում են կայացրել արգելափակել ուկրաինացի ֆուտբոլիստ Ռոման Զոզուլյայի էջը, ում ծառայություններից իսպանական «Ռայո Վալյեկանո» ֆուտբոլային ակումբը հրաժարվել էր: Այս մասին գրում է Ren.tv-ն:
Արգելափակման պատճառները հայտնի չեն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զոզուլյային երկրպագուները նացիզմն աջակցելու մեջ էին մեղադրել: Երկրպագուների ուշադրությունը գրավել էր մի լուսանկար, որում ուկրաինացի ֆուտբոլիստը պարծենում էր նացիոնալիստ Ստեպան Բանդերայի պատկերով շարֆով: