Զախարովան մեղադրել է Սիրիայի ընդդիմադիրներին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ Սիրիայի որոշ ընդդիմադիր խմբեր փորձում են ձախողել Ժնևում միջսիրիական բանակցությունները։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Մարիա Զախարովայի խոսքով՝ հակամարտության կարգավորման համար կարևոր է բաց չթողնել Աստանայում բանակցություններից հետո հաշտեցման պահը։
«Եվ մենք տեսնում ենք, որ կան ակնհայտ նախանշաններ, որ որոշ խաղացողների ճնշման տակ շատ ընդդիմադիր ուժեր փորձում են տապալել այդ գործընթացը, որպեսզի այն հետաձգեն կամ տեղափոխեն»,-ասել է Զախարովան։