Կմեծանա՝ կհասկանա. Վարդան Ղուկասյանը պատասխանել է Մարտուն Գրիգորյանի կոշտ հայտարարությանը. News.am
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով առաջադրվելու է Շիրակի մարզում «Ծառուկյան դաշինքի» տարածքային ընտրական ցուցակով, News.am-ի հետ զրույցում արձագանքել է պատգամավոր Մարտուն Գրիգորյանի երեկվա այն հայտարարությանը, որ նա չի կարող լինել մի դաշինքում, որտեղ Վարդան Ղուկասյանն է:
«Մարտուն Գրիգորյանը կմեծանա կհասկանա, Աստված իրան խելք ու շնորհք տա, Աստված թող իրեն բարին տա, ես ոչ մի բան չունեմ ասելու: Բոլորդ հանգիստ եղեք, ես էնքան գործ ունեմ որ, ես որ իմ գործերը անեմ ցուցադրեմ, հիշեցնեմ, էլ ինձ ուրիշ բան պետք չէ, նմանատիպ բաների մեջ մտնեմ: Իմ պայքարի ձեւը էն է, որ ես իմ ժողովրդին պիտի ցույց տամ թե ինչ եմ անելու, ինչ եմ արել: Պրովակացիաներին չեմ ենթարկվելու, բանսարկությամբ չեմ զբաղվելու: Ինձ ինչ էլ ասեն, պիտի ասեմ՝ դուք լավն եք: Մարտուն Գրիգորյանին ամենալավ բաները, աշխարհի տակ ինչքան լավ բան կա, թող լինի Մարտուն Գրիգորյանին»,-ասել է Վարդան Ղուկասյանը: Մանրամասները՝ այստեղ: