Նոր նշանակումներ՝ Ոստիկանությունում
ՀՀ ոստիկանությունում մի շարք նշանակումներ են կատարվել: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Արմեն Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից։
***
Դավիթ Սարգսյանն ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետ։
***
Ռուբեն Նավասարդյանը նշանակվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետ։
***
Արմեն Իսրայելյանն ազատվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։