Առանց Սերժ Սարգսյանի՝ Հովիկ Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը չէին հասնի իրենց պաշտոնին. Սուրիկ Խաչատրյան (տեսանյութ)
Այսօր՝ հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելության ժամանակ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առանց Սերժ Սարգսյանի՝ Հովիկ Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը չէին հասնի իրենց պաշտոնին:
«Իրանք Սերժ Սարգսյանից նեղանալու իրավունք չունեն: Սերժ Սարգսյանը յուրաքանչյուրի վրա իր լուման ունի դրած»:
Անդրադառնալով ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի խոսքին՝ առվակների չորանալու մասին, Սուրիկ Խաչատրյանը նշեց. «Դա բնության օրենքն է, որ առվակները գետերից անջատվելով չորանում են: Դա Սերժ Սարգսյանը չի հորինել, դա բնության օրենքն է»:
Մանրամասները՝ տեսանյութում: