Չիլիում դատախազությունը 34 մարդու կասկածում է անտառային հրդեհներ տարածելու մեջ
Չիլիի դատախազությունը 34 մարդու դեմ մեղադրանք է առաջադրել անտառային հրդեհների տարածման մեջ մասնակցություն ունենալու համար: Այս մասին գրում է ТАСС-ը:
«Դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել արդեն 34 մարդու՝ կապված հրդեհների հետ, որոնք տարածվում են երկրի կենտրոնական և հարավային հատվածներում»,- ասվում է տարածված հաղորդագրությունում:
Նշվում է, որ մարդկանցից մեկը ձերբակալվել է հենց այն ժամանակ, երբ Կուրանիլաուե համայնքում փորձում էր թփերի մի հատված այրել:
Հրդեհների հետևանքով զոհերի թվիը երկրում հասել է 11-ի: