Չիլիում բռնկված անտառային հրդեհների հետևանքով մի ամբողջ քաղաք է վերացել
Չիլիում բռնկված անտառային ուժգին հրդեհներն իշխանություններն ամենախոշորն են համարել Չիլիի պատմության մեջ: Հրդեհների հետևանքով ամենաշատը տուժել է Սանտա-Օլգա քաղաքը: Այս մասին գրում է Newsru.com-ը՝ հղում տալով AP-ին:
Հրդեհը հսկայական չափերի է հասել: Տուժել են բնակելի տներ, այրվել են մեքենաներ, հայտնաբերվել են նաև այրված դիակներ, որոնք ինքնությունները դեռևս պարզված չեն:
Մոտ 60 հազար բնակիչ լքել են քաղաքը: Աղբյուր փոխանցմամբ՝ քաղաքնա մբողջությամբ վերացել է, քանի որ այնտեղ ապրելն արդեն անհնար է:
Բացի այդ, հրդեհի հետևանքով տարածված ծուխը ստեղծել է լուրջ խնդիր: