Կրեմլում տեղյակ չեն հակառուսական պատժամիջոցները կասեցնելու մասին Թրամփի հրամանագրի մասին
Կրեմլում չգիտեն, թե որքանով է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հակառուսական պատժամիջոցները կասեցնելու շուրջ տարածված տեղեկությունը հավաստի: Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը:
Նշենք, որ ավելի վաղ ամերիկյան լրագրողները հաղորդել են, թե ԱՄՆ նոր առաջնորդի վարչախումբը հակառուսական պատժամիջոցները կասեցնող հրամանագիր է պատրաստել:
Պեսկովի խոսքով՝ Կրեմլին այդ մասին ոչինչ հայտնի չէ: