Հունգարիան հակառուսական պատժամիջոցների հետևանքով 6,5 միլիոն դոլար է կորցրել
Հունգարիան հակառուսական պատժամիջոցների հետևանքով 6,5 միլիոն դոլար է կորցրել: Այս մասին գրում է Aif.ru-ն՝ վկայակոչելով Հունգարիայի ԱԳՆ Պետեր Սիյատրոյի խոսքերը:
«Հաշվի առնելով, որ Հունգարիայում արտահանման տարեկան ծավալը կազմում է շուրջ 90 միլիարդ դոլար՝ դա զգացվող կորուստ է»,- նշել է գորժիչը:
Սիյատրոն հայտնել է, որ Հունգարիան հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ է համարում և վնասակար ոչ միայն ռուսական տնտեսության, այլև՝ եվրոպականի համար: Գործիչը հույս հայտնեց՝ պատժամիջոցների շուտափույթ մեղմացման համար: