«ԻՊ»-ի առաջնորդը ծայրահեղ ծանր վիճակում է
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին ծանր վիրավորվել է և ծայրահեղ վիճակում է գտնվում: Այսպիսի հաղորդագրություններ են տարածել բրիտանական մի շարք լրատվամիջոցներ: Այս մասին գրում է «Mirror»-ը:
Ինչպես հաղորդվում է, այս տեղեկությունն ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային հակաահաբեկչական կոալիցիան դեռևս չի մեկնաբանել: Լրագրողների տվյալներով՝ Ալ Բաղդադին վիրավորում է ստացել ինքնաթիռների ավիահարվածներից իրաքյան Էլ Բաաջ քաղաքի մոտ տեղափոխվելու ընթացքում: ԱՄՆ-ի իշխանություններն այն տեղեկության համար, որը կտանի ահաբեկիչների առաջնրդի ձերբակալմանը, առաջարկում են 25 միլիոն դոլար:
2016 թվականի հունիսի 14-ին «Mirror» թերթը հաղորդել էր, որ Աբու Բաքր ալ Բաղդադին սպանվել է, սակայն ավելի ուշ այդ տեղեկությունը հաստատել չի հաջողվել:
Աբու Բաքր ալ Բաղդադին ծնվել է 1971թ-ին Իրաքում: