Երկրաշարժ՝ Վրաստանում
Վրաստանի Իմերեթի շրջանի Զեստաֆոնի քաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվող Զեդա Զեգանի գյուղում՝ 3.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին գրում է Sputnik-Грузия գործակալությունը՝ հղում տալով Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի կայքում հրապարկած տվյալներին:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են կիրակի օրը՝ Թբիլիսիի ժամանակով 23:03-ին:
Երկրաշարժի հետևանքով զոհեր, վիրավորներ և ավերածություններ չկան: