Վերջին 25 տարվա ընթացքում Հայաստանում «իշխանափոխության» համարյա բոլոր տարբերակները փորձարկվել են
Ընտրություններին ընդառաջ.
Վերջին 25 տարվա ընթացքում Հայաստանում «իշխանափոխության» համարյա բոլոր տարբերակները փորձարկվել են
Համակարգափոխություն
-1990-ին երկարատև զանգվածային ճնշումների արդյունքում համակարգային փոփոխություն է տեղի ունենում` կոմունիստներին փոխարինում է ՀՀՇ-ն:
Շենքերի գրավում և ծեծ
-1996-ին գրավվել է ԱԺ շենքը և ջարդվել են ԱԺ նախագահի և փոխնագահի գլուխները:
Հեղաշրջում
-1998-ին տեղի է ունեցել հեղաշրջում` Տեր-Պետրոսյանը հրաժարական է տվել, իսկ Խորհրդարանում տեղի է ունեցել առնետավազք, այսինքն պառլամենտական մեծամասնությունը փոփվել է
Տեռոր
-1999-ին գնդակահարվել է Խորհրդարանը, սպանվել են ԱԺ նախագահը և վարչապետը
Երկրորդ փուլ
-Նախագահի ընտրությունները երկու փուլով են տեղի ունեցել, առաջին և վերջին անգամ հիմնական թեկնածուները հեռուստատեսային դեբատների են մասնակցում
Իշխանության թևերի միջև պայքար
-2007-ին երկու իշխանական կուսակցությունների մեջ թեժ պայքար է ընթանում` նախագահի թևը պարտվում է վարչապետի թևին
Սահմանադրական ճանապարհ
-2008-ին Տեր-Պետրոսյանը հայտարարում է սահմանադրական ճանապարհով խաղաղ իշխանափոխություն: Առաջին անգամ խաղաղ բնակիչները գնդակահարվում են:
Աղոթք և խաղաղություն
-2013-ին սկսվում է «Բարև Ձեզ» հեղափոխությունը, ավարտվում է միասնական աղոթքով, արյուն չի թափվում:
Խնդրում եմ առաջարկեք նոր տարբերակներ:
Ստեփան Դանիելյան. Ֆեյսբուք