Քաթարը կմասնակցի Աստանայում կայանալիք հանդիպմանը
Քաթարը ստացել է պաշտոնական հրավեր Աստանայում կայանալիք հանդիպմանը՝ սիրիական հարցի շուրջ: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters-ին:
«Պաշտոնական հրավերը ստացել ենք», -ասել է Քաթարի արտաքին քաղաքական բաժնի աշխատակիցը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Անտոնիո Գուտերեսը հանձնարարել է Սիրիայի հարցով հատուկ բանագնացին՝ Ստեֆֆան դե Միստուրային գլխավորել կազմակերպության պատվիրակությունը Աստանայում կայանալիք սիրիական բանակցությունների վերաբերյալ: