Մենք պետք է ամեն րոպե պատրաստ լինենք
Հայոց բանակում հերթափոխ է:
Զորացրվում են տղաները, ովքեր արդեն ունեն մարտական ուղի, բանակ են գնում նորերը, ովքեր պետք է ծառայեն պատվով:
Եթե որդիդ ծառայությունն ավարտել և պատվով տուն է վերադարձել, դա չի նշանակում, որ դու այլևս դադարում ես մտածել բանակի մասին, սահմանի մասին, դիրքապահ զինվորի մասին:
Ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելով չի կարելի համարել, որ Հայրենիքի նկատմամբ պարտականությունդ տվեցիր ու եկար:
Ոչ, մենք հայրենիքը պահել ու պահպանելու խնդիր ունենք դեռ, ուստի մենք դեռ պարտավոր ենք ամեն րոպե մտածել հայրենիքի, հայոց սահմանի, հերթափոխի գնացած տղերքի մասին: Պատերազմը, որն ամեն րոպե կարող է սկսվել, պատերազմը, որով մեզ անընդհատ վախեցնում է թշնամին, մեզ համար հանկարծակի չպետք է լինի, մենք պետք է ամեն րոպե պատրաստ լինենք, իսկ պատրաստ լինելու համար պետք է միշտ լինենք զգոն ու միասնական:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք