Մասնավորեցումը՝ մրցակցության բարձրացման գրավական
Պետություն-մասնավոր համագործակցությունը շատ կարևոր է երկրի տնտեսական զարգացման գործընթացում: Ճիշտ աշխատանքի դեպքում հնարավոր է ոչ միայն պետությունը մրցունակ և ուժեղ դարձնի մասնավոր սեկտորին, այլ նաև հակառակը:
Այս շրջանակներում պետությունը կարևորում է պետական ապարատի կողմից մատուցվող որոշ ծառայությունների մասնավորեցումը:
Գործադիր մարմնի ղեկավարի որոշմամբ մեկամսյա ժամկետում մշակվելու և համայնքների ղեկավարներին են տրամադրվելու վերջիններիս կողմից մատուցվող
ծառայությունները մասնավոր հատվածի միջոցով իրականացնելու հնարավոր տարբերակները:
Այն հնարավորություն կտա գործընթացը դարձնել ավելի թափանցիկ, խնայել պետական միջոցները, խուսափել բյուրոկրատական քաշքշուկներից և ավելացնել առկա արդյունավետությունը, որը կարող է արվել ի հաշիվ մրցակցության:
Արմեն Վարդանյան. Ֆեյբուք