«Իսլամական պետությունը» սպառնացել է «Youtube»-ի աստղերից մեկին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը խոստացել է վրեժ լուծել «Youtube»-ի հայտնի բլոգերներից՝ Իլյա Մեդիսոնից, ով հումոր էր արել Ղուրանի հետ կապված: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Գտնել և պատժել Մեդիսոնին, այսպիսի հայտարարություններ են ի հայտ եկել տարբեր սոցիալական կայքերում «ԻՊ» կողմից:
Ըստ տեղեկությունների՝ Մեդիսոնը պատմել է թե ինչպես է գնացել պետքարան Ղուրանը իր հետ այնտեղ տանելով, երբ վերջացել է թուղթը նա օգտվել է իր զուգագուլպայից, այնուհետև այդ զուգագուլպան դրել է մուսուլմանների համար սուրբ գրքի մեջ:
Այնուհետև նա նկար է հրապարակել:
Երբ «ԻՊ»-ի ահաբեկիչները տեսել են այս ամենը, որոշել են պատժել Մեդիսոնին:
Մեդիսոնը հեռացրել է լուսանկարը սոցկայքերից: