Նազենի Հովհաննիսյանը՝ դասախոսական ամբիոնից. ինչպիսի դասախոս է նա. Tert.am (լուսանկարներ)
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը մոտ 7 տարի է՝ դասավանդում է Թատերական ինստիտուտում: Նա ապագա դերասաններին դասավանդում է Խոսքի մշակույթ (բեմական խոսք, հռետորական արվեստ, շնչառական վարժություններ, հնչյունների շտկում, կինոյի, հեռուստատեստության ու կառավարման խոսքի առանձնահատկություններ և այլն): Tert.am Life-ը ներկա է եղել Նազենիի դասին: Խիստ, բայց ընկերական. այսպիսին է Նազենի Հովհաննիսյանը դասախոսական ամբիոնից:
Նազենիի դասն անցնում է ոչ ֆորմալ ձևով: Դերասանուհին դա բնական է համարում։ «Թատերականում ֆորմալը ո՞րն է։ Այս ինստիտուտում այլ կերպ լինել չէր կարող»,– ասում է նա: Ուսանողները նրան դիմում են՝ Նազենի, նա ընթացքում կատակներ է անում, ընկերական շփվում, բայց և չի մոռանում խստության մասին: «Ինձ չեն դիմում անուն-հայրանունով կամ ազգանունով:
Բայց պահում են «Դուք»–ի սահմանը. սա ներքին մշակույթի ու հարգանքի հարց է։ Ես խիստ եմ, բայց գերադասում եմ անմիջական շփում. դերասանի ու նրա ուսուցչի փոխհարաբերությունը հոգեբան ու այցելու փոխհարաբերություն են, պետք է քեզ վստահեն, որպեսզի բացվեն՝ հոգով, սրտով, էությամբ ու բանականությամբ։ Անվստահության մթնոլորտում չի կարող արվեստ ստեղծվել։
Իմ դասախոսությունները չեն կարող անշարժ լինել, ինչպես անշարժ չէ խոսքը։ Անգամ, երբ բանախոսում եմ հումանիտար բուհերում, դասն ինտերակտիվ է անցնում, բոլոր ուսանողները մասնակցում են ու տեղում՝ պրակտիկայում կիրառում քիչ առաջ լսած տեսությունը։ Խոսքը գործ է, այն առանց շարժման գոյություն չունի»,- ասաց Նազենին:
Մանրամասները՝ այստեղ: