Ռոբերտ Քոչարյանի որդին և 6-րդ վարչությունը. «Stefano Ricci»-ն մանր բիզնեսի հաշվին իր շահերն է պաշտպանում. Armlur.am (տեսանյութ)
Armlur.am-ը գրում է. Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Սեդրակ Քոչարյանին պատկանող հայաստանյան բրենդային ընկերությունը դիմել է ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն: Մեզ հասած տեղեկություններով` խնդիրը կապված է «Stefano Ricci»-ի բրենդային ապրանքի իրացման հետ:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էին ահազանգել «Տաշիր» առևտրի կենտրոնի մի քանի վաճառողներ և հայտնել, որ օրերս ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը մուտք է գործել առևտրի կենտրոնում գտնվող մի քանի սրահներ և առգրավել «Stefano Ricci»-ի բրենդային ապրանքատեսակի բոլոր իրերը: Ստեղծված իրավիճակի շուրջ մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը այցելեց առեւտրի կենտրոն, որտեղ սրահների աշխատակիցները վախեցած հայացքներով պատմեցին, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները անսպասելի եկել եւ ասել, որ վերոնշյալ բրենդի ապրանքները ներկայացնեն իրենց:
Մանրամասները՝ այստեղ: