Չինացի հնագետները 6 հազար տարվա հնության գերեզմանոց են հայտնաբերել
Չինացի հնագետները Շենսն նահանգիի հյուսիս-արևմտյան հատվածում պեղել են շուրջ 6 հազար տարվա հնության գերեզմանոց, որում, իրենց խոսքերով, թաղված են ավելի քան 2 հազար մարդ: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները:
Գերեզմանոցի ընդհանուր մակերեսը 90 հազար խորանարդ մետր է: Այն գտնվում է քարեդարյան Յանշաո մշակույթի դարաշրջանին վերաբերող Յանգուանչժայ փլատակների մոտակայքում:
Հետազոտությունների ղեկավար Վան Վեյլինյայի խոսքերով՝ հայտնաբերված գերեզմանը Յանշաոյի ժամանակաշրջանում եղածներից ամենամեծն է: