Գերմանիայում վրացական հանցավոր խմբավորման 10 անդամ է ձերբակալվել
Գերմանիայի արևելքում՝ Սաքսոնիա հողում, ձերբակալվել է վրացական հանցավոր խմբավորման 10 անդամներ: Այս մասին գրում է «Новости- Грузия»-ն՝ հղում տալով «Ռուստավի-2» հեռուստաալիքին։
Նշվում է, որ Գերմանիայի ոստիկանությունը խմբի անդամներին որոնելու ու ձերբակալելու զանգվածային գործողություն է իրականացրել, որի ժամանակ Դրեզդենում ու Լեյպցիգում խուզարկվել է ավելի քան 30 տուն։
Հայտնաբերել են գողացված ոգելից ըմպելիքներ, մանկական սննդամթերք, ծխախոտ ու կոսմետիկ միջոցնեմ: