«Օրենքով գող» Սերգեյ Ասատրյանը, «Audi»-ում գտնված դիակն ու չեչեն կոլեկտորները
«Oրենքով գող» Սերգեյ Ասատրյանը և Արթուր Բաղդասարյանը մեղադրվում են գործարար Կարեն Մխիթարյանից 1.2 միլիոն դոլար շորթելու մեջ։ Տուժածը ոչ մի կերպ դատարան չի ներկայանում, իսկ վկաների ցուցմունքներից՝ սպանության խորհրդավոր մահվան, չեչեն կոլեկտորների մասնակցությամբ հերոսապատում է ձևավորվել: Այս մասին գրում է Rosbalt-ը:
Կարեն Մխիթարյանը դատարան է ներկայացել միան առաջին դատական նիստի ժամանակ, սակայն, այն այդպես էլ չկայացավ: Տարօրինակ զուգադիպությամբ, այդ օրը դատարան չբերեցին Սերգեյ Ասատրյանին, իսկ մնացյալ դատական նիստերին վերջինս ներկա է եղել:
Յուրաքանչյուր դատական նիստ սկսվում էր նույն սցենարով և դատավոր Բոբկովի կողմից հնչեցված հարցով. «Ո՞ւր է Մխիթարյանը»:
Առանց տուժող կողմի դատարանում հրապարակվում են գործի նյութերը, ինչպես նաև հանդես են գալիս մեղադրական կողմի վկաները։ Նրանցից վերջինը իրավաբան Նատալյա Չեքմենևան է, ով ավելի քան 10 տարի աշխատել է տուժող Արամայիս Խումարյանի աներոջ մոտ։
Նա սկսել էր աշխատել դեռ 5 տարի առաջ, երբ մաքսանենգության համար ճաղերի հետևում էր հայտնվել գործարար, «Կոտլյակովո» ՍՊԸ-ի ղեկավար Գագիկ Մաքվեթցյանը։ Մինչ նա գտնվում էր Կրասնոդարի քրեական մեկուսարանում, ինչպես պնդում են վկաները, նրա ակտիվները յուրացրել էր Գագիկի ծանոթը՝ հայտնի գործարար Արամայիս Խումարյանը։ Մանրամասները՝ այստեղ: