«ԻՊ»-ը մեկ տարվա ընթացքում կորցրել է նվաճած տարածքների մեկ քառորդը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որն արգելված է բազմաթիվ երկրներում, 2016 թվականին կորցրել է Սիրիայում և Իրաքում ավելի վաղ նվաճված տարածքների մեկ քառորդի նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում տալով բրիտանական IHS Markit պարբերականին:
Նշվում է, որ փորձագետների տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում ջիհադականները շուրջ 18 հազար քառակուսի կիլոմետր տարածք են կորցրել:
Ահաբեկիչների վերահսկողության տակ հիմա գտնվում է 60.4 հազար քառ. կմ տարածք:
Այսպիսով՝ ստացվում է, որ 2016 թվականին «ԻՊ»-ն աննախադեպ տարածքային կորուստներ է ունեցել: Դա վերաբերում է խմբավորման ծրագրերում առանցքային դեր ունեցող շրջաններին