Հավայան կղզիներում 94-ամյա կինը հաջողությամբ հանձնել է ԲՈւՀ-ի ավարտական քննությունը և դիպլոմ ստացել (տեսանյութ)
Հավայան կղզիների 94-ամյա բնակչուհի Էմի Քրաթոնը ստացել է բաղձալի բակալավրիատի դիպլոմը։ Տարեց կինը հեռակա դասընթացներ է անցել եւ քննություն տվել Նյու Հեմփշիրի համալսարանում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նշվում է, որ Քրաթոնը հաշմանդամի սայլակին է գամված, ուստի, դիպլոմը ստացել է ուրիշ նահանգում։ Քանի որ նա չի կարողացել մյուս շրջանավարտների նման դիպլոմը ստանալ ԲՈւՀ-ում, Նյու Հեմփշիրի Հարավային համալսարանի նախագահն անձամբ է եկել այն կնոջը հանձնելու։ Էմի Քրաթոնը հանդիսանում է աշխարհում ամենատարեց շրջանավարտներից մեկն է։ Արվեստագիտության ոլորտում բակալավրի որակավորում ստանալով՝ կինը պլանավորում է ընդունվել մագիստրատուրա։ Բացի այդ, նա մտածում է նաև գիրք կրել՝ երեխաների համար:
Նշվում է, որ Քրաթոնտ քոլեջ է ընդունվել 1962 թվականին, սակայն, իր 4 երեխաներին պահելու համար ստիպված է եղել աշխատել, ինչի պատճառով էլ թողել է ուսումը: Նա աշխատել է ամբողջ օրը: Հիմա նա ունի 4 թոռ և 12 ծոռ: