Հայաստանի դպրոցներում պետք է ավելի լավ ուսումնասիրեն օտար լեզուներ. վարչապետը՝ ԿԳ նախարարին
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադառնալով կրթական ոլորտի հետ կապված մի շարք հարցերի, նշեց, որ Հայաստանի դպրոցներում պետք է ավելի լավ ուսումնասիրեն օտար լեզուներ:
Վարչապետը հիշեցրեց, որ կրկին խոսվել է այն մասին, որ հարկավոր է բիզնեսի և ֆինանսների հիմունքներ դասավանդելու հիմք ստեղծել, ինչն ըստ վարչապետի կնպաստի դպրոցական կրթության որակի բարձրացմանը:
Վարչապետը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին մի շարք հանձնարարականներ տվեց, մասնավորապես՝ մեկասյա մեկամսյա ժամկետում համապատասխան առաջարկություններ մշակել: