Հսկողություն սահմանել՝ կիրառելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմը, վարչապետը՝ ՊԵԿ նախագահին
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ սեպտեմբերի 15-ին իր կողմից տրված այն հանձնարարականին, թե հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր ու մանր ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում:
Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց ՊԵԿ նախագահին, մասնավորապես՝ հսկողություն սահմանել՝ կիրառելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմը, և յուրաքանչյուր եռամսյակ տեղեկություն ներկայացնել ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությանն արձանագրված խախտումների վերաբերյալ: