Պատմության մեջ այս օրը. հունվարի 19
1601 թ. – ծնվել է Գվիդո Գանյաչին, իտալացի ուշ բարոկո ժամանակաշրջանի նկարիչ (մահ. 1663 թ.):
1853 թ. – տեղի ունեցավ Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» օպերայի առաջնախաղը:
1865 թ. – ծնվել է Վալենտին Սերովը, ռուս նկարիչ գրաֆիկայի վարպետ (մահ. 1865 թ.):
1922 թ. – ծնվել է Եժի Կավալերովիչը, ծագումով հայ, լեհ նշանավոր կինոռեժիսոր, դրամատուրգ (մահ. 2007 թ.):
1966 թ. – Ինդիրա Գանդին դարձավ Հնդկաստանի վարչապետը:
1987 թ. – ծնվել է Էդգար Մանուչարյանը, հայ ֆուտբոլիստ, հարձակվող:
1991 թ. – Սադդամ Հուսեյնի հրամանով մոտ 816 000 տոննա նավթ լցվեց Պարսից ծոց:
2007 թ. – սպանվեց Հրանտ Դինքը, պոլսահայ նշանավոր լրագրող, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տպագրվող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիրը (ծն. 1954 թ.:)