Իշխան Զաքարյանը կզրկվի Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից
«Փաստ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունից հետո, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ ինքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիրներից է և ավելացրեց. «Գագիկ Ծառուկյանին վստահում եմ, մենք ընկերներ ենք և երկար ճանապարհ ենք անցել: Ես կանգնելու եմ նրա կողքին»: Իշխան Զաքարյանը միաժամանակ որոշել է մնալ Վերահսկիչ պալատի նախագահ:
Փաստի» հավաստի աղբյուրների վկայությամբ` Իշխան Զաքարյանին առաջիկա օրերին կազատեն աշխատանքից: Նրան չեն հանդուրժի ոչ թե վերոհիշյալ հայտարարության համար, այլ խոշոր կոռուպցիոն ռիսկեր պարունակող հիմնարկները թողած, համեմատաբար մաքուր դաշտում գործող «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» նկատմամբ «նայեզդ» անելու և նյութերը դատախազություն ուղարկելու համար:
ՏՏ ոլորտի մասնագետների պնդմամբ` Ի. Զաքարյանը կառավարության և առաջընթաց արձանագրած այս ոլորտի դեմ է դուրս եկել և փորձում է խանգարել նաև քաղաքական նպատակներով: Նրա քաղաքական հայտարարությունից հետո շատերն են այս համոզմանը»:
Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում: