Մալայզիայի իշխանությունները մասնավոր անձանց թույլատրել է փնտրել 2014 թ.-ին կորած «Boeing»-ը
Մալայզիայի իշխանությունները մասնավոր անձանց թույլատրել են փնտրել 2014 թ.- մարտին կորած, «Malaysia Airlines»-ին պատկանող «Boeing» ինքնաթիռը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով New Straits Times-ին:
Պարբերականի տվյալներով՝ Մալայզիայի կառավարությունում հայտնել են, որ կողջունեն ցանկացած օգնություն «ավիացիայի մեծագույն հանելուկի» լուծման մեջ: Երկրի Տրանսպորտի նախարար Ազիզ Կապրավին հայտնել է, որ ինքնաթիռը հայտնաբերողները կպարգևատրվեն:
Միևնույն ժամանակ անհրաժեշտ է Մալայզիայի Տրանսպորտի նախարարությանը տեղեկացնել որոնողական աշխատանքների մեկնարկի մասին: Կապրավին նշել է, որ որոնողական աշխատանքները կլինեն մասնավոր անձանց միջոցներով: