Տեղի է ունեցել Ծառուկյանի և նրա կողմնակիցների առաջին հանդիպումը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի գինու, օղու կոմբինատի» շենքում գտնվող գրասենյակում երեկ երեկոյան տեղի է ունեցել Ծառուկյանի և ԲՀԿ-ականների պաշտոնական առաջին հանդիպումը:
Հանդիպումից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը մեր թղթակցին հայտնել է, որ ընդամենը մի քանի օրից տեղի կունենա ԲՀԿ համագումարը, որի ժամանակ Ծառուկյանը կվերընտրվի կուսակցության նախագահի պաշտոնում: ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի «Ծառուկյան դաշինք» անունով, իսկ դաշինքի շտաբի պետը կլինի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Հիշեցնենք, վերջինս նախօրեին հայտարարել էր, որ լինելու է Ծառուկյանի կողքին: Լյովա Խաչատրյանը երեկ մեր թղթակցին ասել է, որ արդեն սկսում են իրենց ռեյտինգային ցուցակների կազմումը»:
Մանրամասները` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: