«Samsung»-ի փոխնախագահը բերման չի ենթարկվի
Հարավային Կորեայի դատանը հրաժարվել է Լի Չժե Յոնի՝ «Samsung Electronics» ընկերության փոխնախագահի, ձերբակալման հրամանն արձակել:Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters-ին:
Լի Չժո Յոնը կասկածվում է երկրի նախկին նախագահի՝ Պան Կին Հյոի, կոռուպցիոն գործի հետ կապ ունենալու մեջ:
Անցած շաբաթ դատարանը 22 ժամ հարցաքննել է ԼիՉժե Յոնին, ով փաստացի հանդիսանում է ընկերության գլուխը: Իր հայտարարության մեջ դատարանը ասել է, որ գործի բոլոր նյութերի ուսումնասիրությունից հետո, անհրաժեշտություն չի համարել այդպիսի հրամանի արձակումը: