Չինաստանի նախագահը՝ ատոմային զենքի ոչնչացման մասին
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպին հանդես է եկել ատոմային զենքի ոչնչացմանը վերաբերող ելույթով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ատոմային զենքը պետք է ամբողջապես արգելվի և ոչնչացվի, որպեսզի ստեղծվի առանց ատոմային զենքի աշխարհ»,-ասել է նա:
Նա նաև կոչ է արել ավելի մեծ տերություններին՝ հավասարը հավասարի պես վերաբերվել ավելի փոքր երկրներին, ոչ թե «ինչպես հեգեմոն, ով իր կամքն է թելադրում մյուսներին»: