Մենք կստիպենք թշնամուն, որ մոռանա այլևս նայել Հայաստանին որպես համեղ պատառի
Ես պատերազմին պատրաստ եմ, բայց պատրաստ չեմ կրկին տեսնել որդեկորույս մայրերի:
Մեր խաղաղությունը մեզանից խլեցին հենց նրանք, ովքեր հիմք դրեցին հրադադար կոչված գլխակեր երևույթին:
Այս անգամ մենք չենք գնա այդ ճանապարհով, մենք կստիպենք թշնամուն, որ մոռանա այլևս նայել Հայաստանին որպես համեղ պատառի:
Կստիպենք, որ մոռանա:
Այն մարտական ոգին, որն ունի հայը, չունի և ոչ մի ազգ ու ցեղ, որոնք ապրում են ներկայիս Ադրբեջան կոչված պետության տարածքում, դա բազմիցս է ապացուցվել , դրա մասին հայտնի չեչեն հրամանատարն է խոսացել անգամ:
Գիտեմ, որ համացանցն այն վայրը չէ, որտեղ պետք է հաղթել թշնամուն, բայց այն վայրն է, որտեղից պետք է սկսել թշնամուն դաս տալ: Հայերենին տիրապետող ադրբեջանցիները (ազերի չեմ ասում, չկա նման ազգություն, հնարավոր է կա ցեղ), ովքեր հետևում են էջիս, բազմիցս դեպրեսիայի մեջ են ընկել ՝ տեսնելով այն միասնությունը, որը կա «Հայոց հզոր բանակ» ծրագրի շուրջ: Հենց համացանցով ենք նաև հակազադում վահանչիկներին, ովքեր պատրանք են ստեղծում, թե Հայաստանն այլևս կործանված է... Մեր միասնությունը մենք ապրիլին էլ ցույց տվեցինք, պատրաստ ենք նորից ցույց տալու, բայց այս անգամ վերջնական հարցի լուծման պայմանով:
Հաղթելու ենք:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք