Վթար՝ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. վիրավորներից մեկի վիճակը ծանր է
Հունվարի 18-ին, ժամը 19.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են ‹‹ВАЗ-21099›› մակնիշի 34 ZZ 830 պետհամարանիշով (վարորդ՝ 1974 թ. ծնված Հ. Վ.) ավտոմեքենան և ‹‹Բելառուս›› մակնիշի տրակտորը:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ‹‹ВАЗ-21099›› մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր` 1982 թ. ծնված Ս. Ա.-ը տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: