Ներգաղթյալների հոսքը Եվրոպա այս տարի ավելի ուժեղ կլինի, քան 2016 թ.-ին էր. Ջոզեֆ Մուսկատ
ԵՄ-ում նախագահող Մալթայի օշխանությունները սպասում են, որ Աֆրիկայից Միջերկրական ծովով Եվրոպա գաղթել ցանկացող փախստականների հոսքը մոտակա ամիսներին կրկին կաճի, և արդյունքում փախստականների այդ ալիքի արդունքում ավելի հզոր կլինի, քան նախորդ տարում: Այս մասին գրում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ստրասբուրգում Եվրամիության լիակազմ նստաշրջանի ընթացքում Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի հնչեցրած խոսքերը:
Մուսկատը չի բացառել, որ ընթացիկ տարում ներհոսքն ավելի էական կլինի, քան անցյալ տարի:
«Դա կարող է մի րավիճակի հանգեցնել, երբ 2017 թ.-ի տվյալներ ավելի վատը կլինեն, քան 2016-ինը: Այնպես որ այստեղ խոսք չի գնում այն մասին, որպեսզի գործենք հանուն տնտեսության մի քանի միլիոն ֆունտի, դոլարի կամ եվրոյի համար: Այստեղ մենք պետք է աշխատենք, որպեսզի կյանքեր փրկենք»,- նշել է վարչապետը:
Ջոզեֆ Մուսկատն ընդունել է, որ ԵՄ-ում ներգաղթյալների հոսքի խնդրի լուծման քննարկվող տարբերակները «վեճեր են առաջացնում»:
«Այնուամենայնիվ, առհասարակ ոչինչ չանելն, իմ կարծիքով, ավելի վիճելի է»,-հավելել է Մալթայի վարչապետը: