Ռուսական հեռուստաալիքներում կսահմանափակվի շոկոլադի, երշիկների և գազավորված ըմպելիքների գովազդը
Ռուսաստանի առողջապահության նախարարությունն առաջարկում է կրճատել ռուսական հեռուստաալիքներում ցուցադրվող երշիկների, շոկոլադի, գազավորված ըմպելիքների գովազդի համար սահմանված եթերաժամանակը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:
Առաջարկը նախատեսվում է իրականցնել առողջ ապրելակերպի ձևավորման ռազմավարության շրջանակներում:
Նշվում է, որ մինչև 2025 թ.-ն ընկած հատվածում առողջ ապրելակերպի ձևավորման, պրոֆիլակտիկայի և ոչ վարակիչ հիվանդությունները վերահսկելու ռազմավարության նախագիծը կազմվել է ՌԴ առողջապահության նախարարության կողմից և ուղարկվել համաձայնության շահագրգիռ գերատեսչություններ:
Նախագծի հեղինակների կարծիքով՝ ձեռնարկված այս և մի շարք այլ միջոցառումները թույլ կտան էականորեն կրճատել ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով մահացության դեպքերը: