Սկանդալ՝ Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ
Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ տեղի է ունեցել սկանդալ: «Росбалт»-ը հաղորդում է, որ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը Իրանին մեղադրել է ահաբեկչության աջակցության և հարևան երկրների ներքին գործերին միջամտելու մեջ:
«Հուսով եմ, որ Իրանը պատասխան է տալու ահաբեկիչներին աջակցելու, բալիստիկ հրթիռների վերաբերյալ պայմանագրի խախտման և հարևան երկրների ներքին գործերին միջամտելու համար»,-հայտարարել է սաուդացի պաշտոնյան:
Ինչպես ասում են, լավ պաշտպանությունը՝ նախահարձակ լինելն է: Այս սկզբունքով է առաջնորդվում Արաբական թերակղզում գտնվող այս բացարձակ միապետությունը: Նույն Սաուդյան Արաբիան է դարձել պատուհաս տարածաշրջանի համար: Հենց Էր Ռիադն է հովանավորում բազմաթիվ ահաբեկչական կազմակերպությունների, որոնք շատ ակտիվ գործել և գործում են ՌԴ-ում, Չինաստանում, Սիրիայում, Եգիպտոսում և այլն:
«ԻՊ»-ի և «ալ-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների կնքահայրը և հովանավորը հենց Սաուդյան Արաբիան է: Միայն Էր Ռիադի միջամտության շնորհիվ է,որ իրենց իշխանությունը պահպանում են Բահրեյնի և Յեմենի մարիոնետային կառավարությունները: Հենց Սաուդյան Արաբիան է միջամտում Սիրիայի ներքին գործերին՝ցանկանալով գահընկեց անել ալավի Բաշար Ասադի իշխանությունը և այն հանձնել իր կողմից վերահսկվող և հովանավորվող ահաբեկչական կազմակերպություններին:
Սաուդացի սույն պաշտոնյանի հռետորաբանությունը սպասելի էր,քանի որ վերջինս հույս ունի,որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Իրանի հետ կնքված «վեցյակի» համաձայնագիրը և պատերազմ կհրահրի Թեհրանի դեմ:
Ի դեպ, հետաքրքիր մի զուգադիպություն.Իրանի դեմ Թրամփի քաղաքականությունը պաշտպանում են իրար «ատող» Սաուդյան Արաբիան և Իսրայելը:
Հ.Գ.Հիշեցնեմ, որ այս երկիրը դիվանագիտական հարաբերություններ չունի ՀՀ-ի հետ,և Արցախյան հակամարտության տարիներին մեծ աջակցություն էր ցուցաբերում Ադրբեջանին...Էր Ռիադը ֆինանսապես հովանավորում էր Բաքվին, ինչպես նաև ահաբեկինչներ «մատակարարում» վերջինիս Բրիտանական «Financial Times»-ը ժամանակին տեղեկացրել էր, որ Չեչնիայում ՌԴ-ի դեմ կռվող և Սաուդյան Արաբիայից հովանավորվող դաշտային հրամանատար,ահաբեկիչ Խաթաբը ժամանակին Ադրբեջանի կողմից ակտիվ մասնակցել է նաև Արցախյան պատերազմին:
Գագիկ Համբարյան. ֆեյսբուք: